Ռոման Աբրամովիչին հարցաքննել են ֆուտբոլում կոռուպցիայի վերաբերյալ, պնդում է հայտնի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին: Ամերիկացիներին հետաքրքրել է, թե Ռուսաստանն ինչպես է 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք ստացել, հայտնել է Դոբրովսկին «Ինտերֆաքսին»: Նա հրաժարվել է ասել իրեն այդ տեղեկությունը տրամադրած աղբյուրի անունը, սակայն նրան անվանել է «միանգամայն վստահելի»:
Փաստաբանը հավելել է, որ Աբրամովիչը պարզապես հարցաքննվել է, ձերբակալություն չի եղել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՀԴԲ-ի կողմից Ռոման Աբրամովիչի հնարավոր ձերբակալության մասին լուրը հայտնվել էր նախօրեին` ՌԲԿ-ՏՎ հեռուստաալիքի լուրերի թողարկման եթերում: Ավելի ուշ ՌԲԿ-ն վկայակոչելով իր աղբյուրներին` հայտնել էր, որպարոն Աբրամովիչը հարցաքննության է ենթարկվել եւ բաց թողնվել: Նշվել է, որ Աբրամովիչը ձերբակալվել էր MI6-ի հանձնարարությամբ, նրան հարցաքննել էին Բորիս Բերեզովսկու մահվան գործով:
Աբրամովիչի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Մանը, ինչպես նաեւ ՀԴԲ-ն այդ տեղեկությունը չեն հաստատել: Սակայն «Նորիլսկի նիկել» ընկերության, որտեղ Աբրամովիչը նույնպես բաժնեմաս ունի, Evraz, Highland Gold ընկերությունների բաժնետոմսերի գները հասցրել են ընկնել 3-6%: «Նովի ռեգիոնը» հայտնում է, որ ընկերությունները միասին կորցրել են 132 միլիոն դոլար:




























