Ալկոհոլային խմիչքների խանութում ամերիկացու գնած Powerball վիճակախաղի տոմսը նրան 221 միլիոն դոլարի շահում է բերել: Երջանիկ շահողը Նյու Ջերսի նահանգից 44-ամյա Պեդրո Քեզադան է:

Երբ մարտի 25-ին Քեզադան խանութ է եկել երջանիկ տոմսը ներկայացնելու, նրան արդեն սպասելիս են եղել մի քանի լրագրողներ: Շահողը հայտնել է, որ ինքը շատ երջանիկ է, եւ որ առաջին հերթին իր բարեկամներին նյութապես կօգնի: 

Բոլոր անհրաժեշտ հարկերը վճարելուց հետո Քեզադային մնացել է 152 միլիոն դոլար, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:

Powerball–ի խոշորագույն շահումը տրվել էր 2006թ., որը կազմել էր 365 միլիոն դոլար: