Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կնոջ՝ Սառայի նվերը ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային, Սպիտակ տանը հրեական Պեսախի տոնական սեղանին պատվավոր տեղ կզբաղեցնի:

Արծաթյա պնակը սեղանին կդրվի ավանդական ընթրիքի ժամանակ:

«Նախագահը Պեսախը նշում է 2008-ից սկսած…», - լրագրողներին հայտնել է  Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ջոշ Էռնեստը:

Հարցին, թե Օբաման Պեսախի տոնին Իսրայելից բերված ինչ-ինչ պարագաներ ու հուշանվերներ կօգտագործի արդյոք, Էռնեստը պատասխանել է, որՆեթանյահուի կինն  առաջին տիկնոջը պնակ է նվիրել, որը կօգտագործվի այս երեկոյան, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»:

Պեսախը հրեական կարեւոր տոներից մեկն է, որը խորհրդանշում է Եգիպտոսից հրեա ժողովուրդի ելքը եւ 400-ամյա գերությունից ազատագրումը:

Պեսախի գագաթնակետը երեկոյան ծիսական ընթրիքն է՝ սեդերը: Սեդերի ընթացքում օրհնություններ են հնչում, աղոթաներ ընթերցվում եւ թեմատիկ երգեր են երգում: