Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը հարգանքի այց է կատարել ՌԴ-ում Թուրքմենստանի դեսպան Խալնազար Աղախանովին:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից, հանդիպման ընթացքում դեսպան Աղախանովը, ջերմությամբ հիշելով Հայաստան կատարած այցը՝ Թուրքմենստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարար եղած ժամանակ, շեշտել է Հայաստանի կառավարության գործուն եւ արդյունավետ քայլերը՝ միտված տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը:
Օ.Եսայանն ընդգծել է Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման կարեւորությունը, որ հաջող զարգանում է երկու երկրների անկախություն ստանալուց հետո:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:




























