Հյուսիսկորեական հրամանատարությունը երկրի Զինված ուժերի հրթիռա-հրետանային զորամասերը մարտական պատրաստվածության է բերել: Մասնավորապես հրամանը վերաբերել է ռազմավարական հրթիռային եւ հեռահար հրետանային զորամասերին: Բացի այդ, հրթիռային զորամասերին հրամայված է պատրաստվել հարված հասցնելու ԱՄՆ-ին, ինչպես նաեւ Գուամ-ին եւ Հավայան կղզիների մայրցամաքային տարածքում:

 «Այս պահից Կորեայի ժողովրդական բանակի գերագույն հրամանատարությունը մարտական պատրաստվածության է բերում հեռահար հրետանային, ներառյալ նաեւ ռազմավարական հրթիռային ստորաբաժանումները, որոնք նշանառության տակ են առել ԱՄՆ-ի, նաեւ  Հավայան եւ Գուամ կղզիների մայրցամաքային տարածքի բոլոր թշնամական ռազմակայանները»,- ասվել է ՑՏԱԿ հաղորդագրության մեջ, մեջբերում է «Ինտերֆաքսը»: