Մարտի 25-ին Բեյրութում Հայաստանի դեսպանությունը Լիբանանի մշակույթի նախարարության եւ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ «Դեմիրճյան» կենտրոնում կազմակերպել է դասական երաժշտության երեկո՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին:
ԱԳՆ մամուլի ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հնչել են Ռախմանինովի, Դեբյուսիի, Շումանի, Պիացոլլայի, Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները:
Համերգին ներկա են եղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Լիբանանի կառավարության պաշտոնյաներ, ինչպես նաեւ երկրում հավատարմագրված դեսպաններ:




























