Վերջերս Ռուսաստանի քաղաքացի դարձած, ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն զրկվել է իր սիրելի  մոտոցիկլետից` այն բաժին է դարձել փարիզցի առեւանգիչների համար: Ինչպես հայտնել են տեղի լրատվամիջոցները` Դեպարդիեն գողության մասին հայտնել է Ֆրանսիայի յոթերորդ շրջանի ոստիկանությանը:

Դերասանի խոսքով` նա կայանել է մոտոցիկլետը Լիլի փողոցներից մեկում, իսկ երբ կրկին դուրս է եկել` չի հայտնաբերել այն, հայտնում է «Վեստի.ռու»-ն: Հետաքրքիր է, որ մոտոցիկլետն առաջին անգամ չէ, որ  հիշատակվում է քրեական պատմության մեջ. հենց դրանով է Ժերար Դեպարդիեն ալկոհոլի ազդեցության տակ 2012 թվականի նոյեմբերի 29-ին վրաերթի ենթարկել եւ ոչ մեծ վթար առաջացրել: