Շատերը մկանների երիտասարդությունը պահպանելու ակնկալիքով սիրում են երկար պարապել մարզասրահներում: Այնինչ գիտնականները շտապում են հիասթափեցնել. ծերացման եւ մկանների թուլացման գործընթացը օրգանիզմում կանգնեցնել չի հաջողվում:
Մասնագետները հետեւել եւ փորձարկումներ են կատարել պարբերաբար պարապող մարզիկների մասնակցությամբ: Սակայն մկանների վիճակի բարելավման փոխարեն ծերացման գործընթացը շարունակվել է: Մասնակիցների մեկ քառորդի պարագայում մկանները ֆիզիկական ծանրաբեռնվածությանը ոչ մի կերպ չեն արձագանքել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ավելին, մկանների գերծանրաբեռնվածությունը արագ ծերացման է տանում, հանգեցնում է նաեւ ճնշման բարձրացման եւ դիաբետի խորացման վտանգի աճի:
Խնդիրներ են ծագում նաեւ ողնաշարի հետ կապված: Մասնագետները եզրակացրել են, որ ֆիզիկական վարժություններն ու ծերացումը ոչ մի կերպ փոխկապակցված չեն:




























