Այս շաբաթ Շոտլանդիա կատարած այցելության ժամանակ արքայազն Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը արքայազն Չարլզի ուղեկցությամբ Թամար Մանուկյանի անվան կենրոն կբացեն (Tamar Manoukian Outdoor Centre), որը կառուցվել է The Manoukian Foundation բարեգործական հիմնադրամի միջոցներով:

Կենտրոնը կբացվի Դամֆրիս Հաուսի տարածքում, որը վերականգնվել է արքայազն Չարլզի աջակցությամբ եւ վերջին 250 տարում առաջին անգամ բաց է հասարակության համար: Կենտրոնում կներկայացվի երեխաների համար բնակավայրեր, ինչպես նաեւ խմբերով ուսանելու համար անհրաժեշտ շինություններ ու պարագաներ: Կենտրոնը բաց կլինի նաեւ շոտլանդական դպրոցների համար:

The Manoukian Foundation հիմնադրամը ղեկավարում են հայ Բոբ Մանուկյանն ու նրա կինը՝ Թամարը, գրում է բրիտանական «The Telegraph»-ը: