Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով, 2010 թ. հունվարի 31-ի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը եւ վարկերը կազմել են 3 մլրդ 428 մլն 68 հազար դոլար։ Երկրի պետական արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ 422 մլն 91 հազար դոլար։
Վարկատու երկրների թվում են Գերմանիան (196 մլն 319 հազար դոլար), Ռուսաստանը (118 մլն 160 հազար դոլար), Ճապոնիան (54 մլն 806 հազար դոլար), ԱՄՆ (36 մլն 787 հազար դոլար), Թուրքիան (35 մլն 888 հազար դոլար), Ղազախստանը (27 մլն 774 հազար դոլար), Հայաստանը (17 մլն 100 հազար դոլար), Ադրբեջանը (14 մլն 295 հազար դոլար), Իրանը (11 մլն 189 հազար դոլար) եւ այլ երկրներ։
Բացի պետություններից, Վրաստանի համար վարկատուներ են հանդիսանում նաեւ միջազգային ինստիտուտներ, որոնց նա պարտք է 2 մլրդ 368 մլն 272 հազար դոլար։ Դրանք են Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրամիությունը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը։
Պետական երաշխիքով վերցված վարկերի ընդհանուր չափը կազմում է 5 մլն 957 հազար դոլար։




























