Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատական կոլեգիա է նշանակել` երկրում ֆինանսական ճգնաժամի պատճառները հետաքննելու համար: Նա ընդգծել է, թե պատասխանատուների կողմից մի շարք սխալներ են արվել, որոնք հանգեցրել են տնտեսական եւ բանկային խնդիրների, հաղորդում է BBC-ն:
Բացի այդ, նախագահը պահանջել է հետաքննել իր եւ իր ընտանիքի անդամների գործունեությունը` ինսայդերական տեղեկությունների օգտագործման մեղադրանքով, նախագահին մեղադրում էին, թե դեպոզիտների հարկումից առաջ խոշոր գումար է հանել երկրից:
Նշենք, որ երկրի բանկերը վերաբացվել էին նախորդ շաբաթավերջին: Ընդ որում, տեղական իշխանությունները տրանակցիաների կոշտ սահմանափակումներ են դրել: Մանսավորապես, բանկոմատներից արգելվում է հանել օրական 300 եվրոյից ավելի, իսկ երկիր 1000 եվրոյից ավելի կանխիկ փող բերել:




























