ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է առաջին միջազգային պայմանագիրը, որը կոչված է կանխել աշխարհում բազմամիլիարդանոց զենքի անօրինական  շրջանառությունը:

Համաձայն բանաձեւի` զենքի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը ստորագրությունների համար բաց կլինի 2013 թվականի հուլիսի 3-ից, հայտնում են համացանցային լրատվամիջոցները:

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան «կոչ է անում բոլոր պետություններին քննարկել պայմանագրի ստորագրման հնարավորությունը, եւ իրենց սահմանադրական ընթացակարգի համապատասխան հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում անդամագրվել մասնակիցների շարքերին» ասվել է բանաձեւի մեջ, հայտնում է «Ռոսբալթ»-ը:

Հիշեցնենք, որ Գլխավոր ասամբլեայում տվյալ հարցի քվեարկությունն անցկացվել է այն բանի համար, որ անցյալ շաբաթ պայմանագրի տեքստը չի ընդունվել ՄԱԿ  կոնսենսուսի կողմից միջազգային կոնֆերանսի ժամանակ, քանի որ երեք երկրներ` Իրանը, Սիրիան եւ ԿԺԴՀ-ն այն համարել են  անհավասարակշիռ, եւ որ այն թույլ կտա հիմնական զենք արտահանող երկրներին թելադրել իրենց պայմանները: