Եվրոպայում անորակ մթերքի վերաբերյալ նոր սկանդալ է հասունացել: Այս անգամ ոստիկանությունն ու սանիտական տեսչությունը ստուգում են ձկան որակը: Ինչպես հայտնի է դարձել` ծովամթերքի մեկ երրորդը եվրոպական շուկաներում չեն համապատասխանել փաթեթի վրա արված գրառմանը: Այդ կեղծիքն առաջինը նկատել են Գերմանիայում: Գերմանական լաբորատորիայում ձեռնարկված փորձաքննության արդյունքում բացահայտել են, որ թանկարժեք ձուկը հաճախ փոխարինվել է էժանագին տեսակներով:

«Մենք խնդիրների մի ամբողջ հավաքածու ենք բացահայտել: Առաջին հերթին, դա անուսափելիորեն սպառնում է գնորդների առողջությանը: Եվ երկրորդ` սա տնտեսական խնդիր է: Մարդիկ մեծ գումարներ են վճարել թանկարժեք դելիկատեսային ձկների համար, իսկ փոխարենն ստացել են ֆերմայում բուծված էժանագին ձկներ: Նրանք անգիտակցաբար վտանգի են ենթարկել իրենց առողջությունը: Սա իսկապես լուրջ սպառնալիք է»,- նշել է լաբորատորիայի մասնագետ Քիմբերլի Ուորները, հայտնում է  Vesti.ru-ն:

Կասկածի տակ է հայտնվել նաեւ բրիտանացիների կողմից շատ սիրված «Ֆիշ-էնդ-չիփս»-ը` կարտոֆիլային ֆրիի հետ տապակված ձուկը: Ծովային օկունի փոխարեն, որոնց մասին նշված է եղել կիսաֆաբրիկատների փաթեթների վրա, օգտագործվել են այլ ձկներ: Ավելին` որոշ ծովամթերքների փոխարեն գիտնականները հայտնաբերել են այնպիսի տեսակներ, որոնք ընդհանրապես արգելված է ուտել: