Մեծ Բրիտանիայի գիտնականները եւս մեկ սեռային տարբերություն են հայտնաբերել: Կանայք, իրոք, տղամարդկանցից վատ են մեքենա վարում: Հանուն արդարության պետք է նշել, սակայն, որ նրանք առավել անվտանգ վարորդներ են:
Ըստ վիճակագրության՝ ավտովթարների մասնակիցների մեծամասնությունը տղամարդիկ են:
Driving StandardsAgency-ի աշխատակիցները հաշվել են, որ կանայք նախորդ տարի 857000 լուրջ սխալ են գործել, տղամարդիկ՝ «ընդամենը» 646000:
Կանանց ամենատարածված սխալներից են անհաջող կայանումը, հետընթացքը եւ փոխանցման տուփի հետ կապված սխալները: Տղամարդկանց հիմնական սխալն է արագությունը պահպանելու անընդունակությունը եւ դանդաղընթացությունը:
Երկու սեռերի ներկայացուցիչներն էլ մշտապես մոռանում են նայել հետին տեսադաշտի հայելիներին: Փորձառու կին վարորդների պարագայում իրավիճակը փոխվում է կանանց օգտին, գրում է Raut.ru-ն:
Վերլուծելով 154 միլիոն կմ-անոց ճանապարհի տվյալները՝ փորձագետները հաստատել են, որ կանայք տղամարդկանց համեմատ 28%ով ավելի քիչ են երթեւեկում գիշերները եւ 12%-ով քիչ խախտում երթեւեկության կանոնները: Ճանապարհային բոլոր պատահարների մեկ երրորդը տեղի է ունենում տան մոտ՝ առավոտյան 8 -9-ը: Ուսումնասիրողները գլխավոր պատճառ են համարում չնախաճաշելը:



























