Կենտրոնական Ասիայում ապստամբությունները ֆինանսավորվում են իրավիճակն ապակայունացնել փորձող պետությունների կողմից: Այդ մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Որոշ պետություններ փորձում են կազմակերպել առկա ռազմական - ռազմավարական հավասարության վերացում, պետություններին պարտադրում են իրենց կանոնները ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ ներքին կյանքում»,- ասել է Բորդյուժան:
Նա նշել է, որ կազմակերպությունը բախվում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ պետություններում բողոքի շարժումներ հրահրելու որոշ պետությունների բազմաթիվ փորձերին:
«Տեղի է ունենում ֆինանսական, տեղեկատվական, կազմակերպչական ապահովում՝ իրադրության ապակայունացման նպատակով», - պարզաբանել է Բորդյուժան: Ըստ նրա՝ ամենից վառ օրինակը Բելառուսն է, որի նկատմամբ միանգամայն անհիմն կիրառվում են տարբեր տեսակի պատժամիջոցներ եւ օգտագործվում միջազգային կազմակերպությունների հնարավորությունները՝ Բելառուսի ղեկավարությանը քաղաքական ճնշման ենթարկելու համար:




























