Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան չի բացառում, որ կազմակերպության անդամ երկրների տարածքում կարող են աֆղանական ճամբարներում պատրաստված գրոհայիններ հայտնվել:

Բորդյուժայի խոսքով, համաշխարհային ճգնաժամը կազդի ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության վրա եւ կսրի առանց այդ էլ առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, կխթանի բողոքական շարժման աճը:

«Մեր կարծիքով, իրավիճակը չի բարելավվի, այդ թվում` Աֆղանստանում: Կպահպանվեն գրոհայինների պատրաստման ճամբարները, այդ թվում ՀԱՊԿ երկրներից ժամանածների հաշվին, որոնք որոշ ժամանակ անց կհայտնվեն մեր տարածքում եւ զենքը ձեռքին քաղաքական հարցեր կլուծեն»,- ասել է Բորդյուժան:

Բերդյուժան նաեւ կարծում է, թե ամերիկյան ռազմական օբյեկտների պահպանումը Կենտրոնական Ասիայում բացասաբար կազդի տարածաշրջանի անվտանգության վրա: