Samoa Air ավիաընկերությունը դարձել է աշխարհում առաջին տրանսպորտային ընկերությունը, որը «գերերի համար հարկ» է սահմանել: Ընկերության ծառայություններից օգտվել ցանկացող գեր մարդիկ պետք է ավելին վճարեն: Չնայած ուղեւորների կողմից բողոքներին,
«Թանկ տոմսեր գեր մարդկանց համար բացարձակ արդար որոշում է: Դա է ապագան»,- ասել է ընկերության տնօրեն Քրիս Լենգթոնը: Հակամարգը, որը հաշվարկելու է քաշ եւ տոմս հարաբերակցությունը, մտցվել է 2013թ. հունվարին:
Տարօրինակ է, բայց այդ որոշումը ընկերության հաճախորդների դուրը եկել է: Հատկապես փոքրիկ երեխա ունեցողներին, քանի որ երեխաների տոմսերն ավելի են էժանացել:
Նախ ուղեւորը պետք է նշի ուղեբեռի եւ անձնական քաշը, ապա համակարգը խնդրում է կանխավճար անել: Գումարի մնացած մասը վճարվում է օդանավակայանում` ստուգիչ կշռման ժամանակ:




























