Նիգերիայում երկու ուղեթային ավտոբուսների բախման հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 9 մարդ: Ինչպես հաղորդում են ինտերնետային լրատվամիջոցները՝ միջադեպը տեղի  ունեցել մայրաքաղաք Աբուջիի մոտ գտնվող A2 մայրուղու վրա: Ավտոբուսներից մեկի վարորդը քնել է ղեկի վրա եւ ավտոբուսը հայտնվել է հանդիպակած հատվածում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ 2012-ի հոկտեմբերին Նիգերիայի հարավ-արեւմուտքում ուղեւորատար ավտոբուսի վարորդը կորցրել էր կառավարումը եւ ընկել գետը: Ավտովթարի հետեւանքով զոհվել էր 32 մարդ: Ավտոբուսում հիմնականում կանայք էին եղել, ովքեր գնում էին թաղման մասնակցելու: