Տիբեթի ինքնավարկան շրջանում այսօր` փրկարարական աշխատանքների 6-րդ օրը սողանքի վայրից դուրս են բերվել 66 հանքափորների մարմինները, հաղորդւոմ է «Սինխուան»: 17 հանքափորներ դեռ անհետ կորած են համարվում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ չինացի փրկարարները չեն գտել կյանքի նշաններ տիբեթյան հանքափորների գյուղում, որը ծածկել էր սողանքը: Չինաստանի իշխանությունները ենթադրում են, որ հարյուրավոր տոննա ցեխի, հանքանյութի եւ այլ աղբի տակ թաղված են ավելի քան 80 մարդ: Սողանքը թափվել էր մոտ 4 քառ.կմ մակերեսով:

Նշենք, որ սողանքը թափվել էր Մեջոկունգար շրջանում, որտեղ գտնվում են Ոսկու չինական կորպորացիայի հանքերը: