Կիեւի երկու բնակիչներ բռնվել են մարիխուանայի վաճառքի վրա, նրանէ թմրանյութը վաճառում էին շաուրմայի եւ հոթդոգերի հետ: Այդ մասին հայտնում է Կիեւի ՆԳՆ գլխավոր վարչությունը:
Կրպակը, որտեղից իրացվում էր թմրանյութը, գտնվում է մետրոյի մոտ: Չարագործներից մեկն աշխատում էր կրպակում, իսկ մյուսը կանեփ աճեցնում Պոլտավայի երկարամասում` իր ազգականների տնամերձ հողամասում:
Մարիխուանան պահվում էր սուրճի փաթեթներում: Ոստիկանները շուրջ 860 դոլար արժողությամբ մեկ կգ մարիխուանան են հայտնաբերել: Չարագործների մոտից նաեւ թմրանյութ օգտագործելու ինքնաշեն սարքավորում են գտել:



























