Հոգեկան հիվանդություն ունեցող անզեն տղամարդը ստիպել է Սիմֆերոպոլի բանկի գանձապահին իրեն տալ 20 հազար գրիվնա (մոտ 2,5 հազար դոլար) եւ գումարի մի մասը տվել է անցորդներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով, Սիմֆերոպոլի 34-ամյա բնակիչը կողոպտել է «Ուկրսիբբանկի» բաժանմունքը: Հանցագործը 20 հազար է պահանջել` սպառնալով կոտրել աղջկա գլուխը: Նրա մոտ զենք կամ վտանգավոր առարկաներ չեն եղել, բայց ահաբեկված գանձապահը տվել է գումարը: Դուրս գալով բաժանմունքից, տղամարդը սկսել է բաժանել գումարները: Ոստիկանությունը նրան ձերբակալել է նույն օրը երեկոյան, այժմ նա գտնվում է Հանրապետական հոգեբուժական հիվանդանոցում:
Ի դեպ, երբ ոստիկանները նրան ձերբակալել են, տղամարդը ներկայացել է որպես «Միքայել հրեշտակապետ», իսկ մարմնին տարօրինակ նշաններ են նկարված եղել մարկերով:




























