Չինացի խաղամոլ Լի Մենը Գիրին նահանգի ինտերնետ-սրճարաններից մեկում անցկացրել է իր կյանքի վեց տարին, գրում է Orange News-ը: Այժմ նա 30 տարեկան է, եւ ակումբի սեփականատերերի խոսքով, նա իրենց մոտ չի լինում, երբ լողանում է կամ զուգարան գնում: Օգտատերը ակումբի տնօրինությանը որեւէ կերպ չի խանգարում, եւ նրանք դեմ չեն նրա ներկայությանը:

Լի Մենը իր սեղանի համար ամսական վճարում է 72 եվրոյին համարժեք գումար: Նա հայտարարում է, թե գումար վաստակում է` մասնակցելով ցանցի առեւտրային խաղերին: Սրճարանում հայտնել են, որ նա խաղալու համար օգտագործում է հիմնականում գիշերները, իսկ ցերեկները քնում է համակարգչի մոտ` վճարելով նաեւ այդ ժամանակի համար:

Առայժմ հայտնի չէ, թե որքան է նա մտադիր ապրել համակարգչի դիմաց: