Փետրվարի 19-ի առավոտյան հզոր պայթյունների շարք է որոտացել Ինգուշիայի մայրաքաղաք Նազրանում։
Իրավապահ մարմինների աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ քաղաքի լքված տներից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարք կա։
Սարքը սկսել է գործել ականազերծման պահին։ Իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալներով, գրոհայինները ոստիկանների համար ծուղակ էին պատրաստել։
Դեպքի հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել 28 մարդ։
Տուժածների մեջ կան ինչպես ոստիկանության աշխատակիցներ, այնպես էլ տեղի բնակիչներ։




























