ԱՄՆ-ի պետդեպը չորեքշաբթի 5 միլիոն դոլար պարգեւավճար է նշանակել այն տեղեկության համար, որը կօգնի բռնելու «Աստծո դիմադրության բանակ» (ԱԴԲ) անվամբ հայտնի Ուգանդայի ապստամբ խմբավորման առաջնորդ Ջոզեֆ Կոնիին, հաղորդվում է Twitter սոցցանցի ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական էջում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

ԱԴԲ-ի դեմ պայքարի եւ  նրա առաջնորդին բռնելու համար Աֆրիկյան միությունը Ուգանդա էրուղարկել 5 հազար զինվորական, որոնց օգնել են  100 ամերիկացի ռազմական խորհրդատուներ: Այնուհետեւ Ջոզեֆ Կոնի ձերբակալման գործողությունը տեղափոխվել է  Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն (ԿԱՀ), ուր փախել էր գրոհայինների ղեկավարը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄ-ի ռազմական ստորաբաժանումները դադարեցրել են Ջոզեֆ Կոնի որոնումները ԿԱՀ-ում, որտեղ վերջերս պետական հեղաշրջում է տեղի ունեցել: Ուգանդայի բանակի հրամանատարությունը  բացատրել է, որ  ԿԱՀ-ի նոր իշխանությունները հրաժարվում են համագործակցել ԱՄ-ի ռազմական առաքելության հետ՝ մինչ  նրա կարգավիճակի ճշգրտումը:

Միջազգային քրեական դատարանը Կոնիի եւ մի քանի դաշտային հրամանատարների կալանավորելու հրահանգ է ստորագրել` մարդկության դեմ 33 հանցանք գործելու մեղադրանքով: Սակայն նրանցից ոչ ոք դեռ չի ձերբակալվել: