Իտալիայի իշխանությունները հայտնել են մաֆիայի դեմ պայքարի պատմության մեջ խոշորագույն ակտիվների առգրավման մասին` գրեթե 1,75 միլիարդ դոլար: Միջոցները պատկանել են սիցիլիացի գործարար.  «Քամիու տիրակալ» մականվամբ Վիտո Միկաստրիին, որը նախկին էլեկտրիկ է, եւ ոստիկանությունում կարծում են, որ հարստացել է Կոզա Նոստրայի հետ ունեցած կապերի շնորհիվ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ քննիչների` Նիկաստրին զբաղվել է մաֆիայի փողերի յուրացմամբ` դրանք ներդնելով քամու եւ արեգակնային էլեկտրակայաններում: Ըստ դատարանի վճռի` առգրավման ենթակա են ավելի քան 40 ընկերության ակտիվներ եւ 100 անշարժ գույքի օբյեկտ: