Բժիշկները հիվանդանոցից դուրս են գրել Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադին, որը հիվանդանոց էր տեղափոխվել երկու օր առաջ՝ ենթաստամոքսային գեղձի սուր ինֆեկցիայով, հայտնում է AFP-ն` վկայակոչելով Ֆահադի ներկայացուցչին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 61-ամյա վարչապետը, գտնվելով Ռամալ քաղաքի իր առանձնատանը, սուր ցավ էր զգացել որովայնում: Նա անմիջապես տեղափոխվել էր քաղաքի հիվանդանոցներից մեկը: Ֆայադը Պաղեստինի կառավարությունը ղեկավարում է 2007թ.-ից: Ըստ AFP-ի` երկու տարի առաջ նա սրտի կաթված էր տարել:




























