ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բյուջետային ծախսերի կրճատման շրջանակներում որոշել է աշխատավարձի 5%-ը վերադարձնել երկրի բյուջե, հայտնում է Ֆրանս Փրես գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրին: Ներկայումս նախագահի աշխատավարձը կազմում է տարեկան 400 հազար դոլար, այն սահմանվում է օրենքով եւ չի կարող փոխվել:
Սակայն Օբաման ցանկանալով նրբանկատություն ցուցաբերել կրճատված աշխատավարձերի պատճառով տուժած այլ պետաշխատողների նկատմամբ` որոշել է աշխատավարձի մի մասը վերադարձնել բյուջե, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Մինչեւ ընթացիկ ֆինանսական տարվա վերջ, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, նախատեսվում է կրճատել դաշնային բյուջեի ծախսերը 85 միլիարդ դոլարով:




























