Պապուա Նոր Գվիենեայում ապրիլի 3-ին ատոբուսի` անդունդն ընկնելու հետեւանքով զոհվել է 24 մարդ: Այդ մասին հայտնում է Ավստրալիայի  SBS հեռուստաալիքը:

Վթարը տեղի է ունեցել լեռնային տեղանքում` երկրի արեւմուտքում: Էպիկա ցեղախմբի ներկայացուցիչները Բայերից մեկնում էին Մաունթ Հագեն` ցեղակցի մարմինը  վերցնելու, հաղորդում է Lenta.ru-ն:

25 տեղանոց ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ ցած գլորվել  50 մ բարձրությունից։ Պատահարի պատճառը չի հաղորդվում: Ողջ է մնացել ինը մարդ: Տեղի հիվանդանոցում հայտնել են, որ նրանցից երկուսը ծանր վիճակում են: