Կուբայի Ազգային բալետի յոթ պարողներ փախել են Մեքսիկայում շրջագայության ժամանակ: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` պարախմբի փախած անդամներից վեցն այժմ ԱՄՆ-ում են, մեկն էլ` Մեքսիկայում:

Արդեն մի քանի տարի է Կուբայի Ազգային բալետից պարողների փախուստի դեպքեր հաճախ են գրանցվում, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Մեկ տարի առաջ կուբացի երկու դերասան նկարահանումներից հետո փախել էին ԱՄՆ: Խավիեր Նունիես Ֆլորիանի եւ Անայլին դե լա Ռուայի ճակատագրի մասին հայտնի էր դարձել միայն մեկ շաբաթ անց, երբ նրանք անհետացել էին Մայամիի օդանավակայանից, թեեւ պետք է  մասնակցեին Նյու Յորքի կինոփառատոնին: