Իսրայելի վարչապետի տեղակալ եւ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կայցելի Ադրբեջան՝ Հարավկովկասյան ֆորումին մասնակցելու, որը տեղի կունենա Բաքվում` մայիսի 6-8-ին` Սփյուռքի հետ աշխատանքի Պետական կոմիտեի, Նիզամ Գյանջեւի Միջազգային կենտրոնի եւ Մադրիդի ակումբի կազմակերպված աջակցությամբ:
Սփյուռքի հետ աշխատանքի Պետական կոմիտեի մամուլի ծառայությունում ԱՊԱ-ին հայտնել են, որ Էհուդ Բարաքը ելույթ կունենա ֆորումում: Հարավկովկասյան ֆորումը անցկացվում է նաեւ Ալեքսանդրիայի գրադարանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին տնօրեն Ֆեդերիկո Մայոր Զարագոզայի գլխավորած Fundacion de Pas-ի եւ Գյանջա քաղաքի գործադիր իշխանության աջակցությամբ: Ֆորումին կմասնակցեն 50 երկրի ներկայացուցիչներ:




























