2013թ. մարտի 1-ի դրությամբ ԱՄՆ-ն ունի 792 միավոր միջմայրցամաքային բալիստիկական հրթիռ, սուզանավերի բալիստիկական հրթիռներ եւ ծանր կործանիչներ: Ռուսաստանում նույն տեսակի սպառազինությունների քանակը 492 է:
Նման տեղեկատվություն է հրապարակել ԱՄՆ-ի պետդեպարտամենտը` ԱՄՆ-ի եւ Ռուսատանի միջեւ նոր պայմանագրի համապատասխան ռազմավարական հարձակողական սպառազինության քանակի վերաբերյալ տվյալների փոխանակումից հետո, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ըստ այդ տվյալների` մարտի 1-ին ԱՄՆ-ն ուներ միջմայրցամաքային բալիստիկական հրթիռների, սուզանավերի բալիստիկական հրթիռների եւ ծանր կործանիչների 1654 միջուկային գլխիկ, Ռուսաստանը՝ 1480:
ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ ունի միջցամաքային բալիստիկական հրթիռների, սուզանավերի բալիստիկական հրթիռների եւ ծանր կործանիչների 1028 տեղակայված եւ չտեղակայված մեկնարկային կայաններ, Ռուսաստանում հաշվել են 900 միավոր:




























