Կիպրոսի կառավարությունը հինգշաբթի սկսել է պետաշխատողների աշխատավարձերի եւ թոշակների վճարումները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Կիպրոսի «Ֆիլելեֆտերոս» թերթին:
«Պետական աշխատավարձերի եւ թոշակների վճարումների ուշացումը կապված էր Կենտրոնական բանկի տեխնիկական խնդիրների հետ»,-գրում է թերթը:
Կիպրոսի բանկերը բացվել էին մարտի 26-ին՝ երկօրյա հարկադիր պարապուրդից հետո, որոնց ընթացքում Կիպրոսը ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հետ պայմանավորվել էր կղզու բանկային համակարգի փրկության վերաբերյալ: Կապիտալի զանգվածային դուրսբերումից խուսափելու համար Կիպրոսի ԿԲ-ն խիստ միջոցներ էր կիրառել: Լիկվիդայնության խնդիրը հարվածել էր Կիպրոսի շատ ընկերությունների, որոնցից շատերը առանց այդ էլ տուժել էին ավանդների եւ ընթացիկ հաշիվների հարկադիր հարկերից:



























