ԱՄՆ Քենթուքի նահանգում  ԱՄՆ զինված ուժերի Ֆորտ-Նոքս ռազմաբազայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ մարդ է սպանվել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը։ Հայտնի է, որ զոհվածը քաղաքացիական անձ է եղել ու աշխատել է բազայի տարածքում՝ անձնակազմի վարչությունում։ Նրա անունն առայժմ չի նշվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես հայտարարել է ռազմակայանի հրամանատարության ներկայացուցիչ Քրիս Գրեյը, ներկա պահին զինվորականներն ու ոստիկանությունը փնտրում են հանցագործին, ով, ենթադրաբար, փախուստի է դիմել Yamaha մոտոցիկլետով։ Գրեյը չի բացառել, որ հանցագործները կարող էին երկուսը լինել։ Հետաքննությանը միացել են ՀԴԲ-ի գործակալները։

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը, անձնակազմի վարչության շենքի հարեւանությամբ գտնվող ավտոկայանատեղիում՝ տեղի ժամանակով 18.00-ին։ Ռազմաբազան փակվել է մի քանի ժամով։ Մանրամասներ չեն հաղորդվում։