Ճապոնական Mitsubishi ընկերությունը Թուրքիայի Սինոփի շրջանում երկրորդ ատոմակայանը կառուցելու տենդեր է շահել, հինգշաբթի օրը հաղորդում է «The Lira» թերթը։
Mitsubishi-ին ատոմակայան կկառուցի ֆրանսիական Areva SA ընկերության հետ, սակայն նախագծի օպերատոր կլինի ճապոնական ընկերությունը։
Ատոմակայանի շինարարությունը կսկսվի 2017 թվականին, իսկ 2023-ին Սինոփի էլեկտրակայանը կսկսի հոսանք արտադրել։ Նախագծի արժեքը մոտ 22 միլիարդ դոլար է։
Ընդ որում, 2012 թվականի դեկտեմբերին Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլըդըզը հաղորդել էր, որ Ճապոնիան դուրս է մնացել Սինոփում ատոմակայան կառուցելու տենդերից՝ առաջարկված նախագծի անբավարար լինելու պատճառով։
Տենդերին Ճապոնիայից բացի մասնակցել են նաեւ Կանադան, Չինաստանն ու Հարավային Կորեան։
Թուրքիայում «Ակկույու» առաջին ատոմակայանը կկառուցվի ռուսական նախագծով, որը նախատեսում է ВВЭР-1200 տեսակի ռեակտորով չորս էներգաբլոկի կառուցում։ Կայանի կառուցման համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականի մայիսին։
Յուրաքանչյուր բլոկի հզորությունը կկազմի 1200 մեգավատ, գումարային հզորությունը՝ 4800 մեգավատ։ Ենթադվում է, որ բլոկները կկառուցվեն հերթականությամբ՝ մեկ տարի տարբերությամբ։


























