Ֆիլիպինների պաշտոնական իշխանությունները դիմել են ԱՄՆ կառավարությանն առափնյա կորալյան ժայռը վնասելու դիմաց փոխհատուցում վճարելու պահանջով, հաղորդում է  LIFE24.RU-ն։

Մոտ 10 շաբաթ առաջ արշիպելագի արեւմտյան գոտում գտնվող ֆիլիպինյան Տուբատահա ժայռի վրա ծանծաղուտն է խրվել հյուսիսամերիկյան USS Guardian ռազմական նավը։ Տեղի օվկիանոսաբանների հաղորդմամբ, վնասվել է մոտ 4000 քմ ժայռ։ Պաշտոնական Մանիլան վնասը գնահատել է մոտ 2 մլն դոլար։ Տուբատահա ժայռը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային ժառանգության մաս է ու այդ կղզի-պետության ամենագեղեցիկ վայրերից մեկն է։ Կորալյան ժայռը փրկելու համար ամերիկացի մասնագետները ստիպված են եղել նավը մասնատել։ Միայն այդպես է հնարավոր եղել մինչեւ մարտի 30-ն ամբողջությամբ ազատվել ռազմական նավի կտորներից։ Նավն ուղեւորվելիս է եղել Ֆիլիպինյան Փալավան կղզի՝ պաշարները համալրելու ու լիցքավորելու։ Հետագայում ճանապարհը պետք է շարունակվեր ծրագրված երթուղով՝ Պուերտո Պրինսեսա քաղաքի նավահանգիստ, որտեղ նավը երկար ժամանակ խարսխային կայանում է կանգնած։