ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունն աշխատանքից ազատել է Ֆիլիպինների ափերին ծանծաղուտը խրված եւ կորալյան ժայռը վնասած ականահան նավի վրա ծառայություն անցնող չորս սպաների։ Պատահարի քննությունը ցույց է տվել, որ չորսն էլ խախտել են ծովային նավավարության կանոնները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ մոտ 10 շաբաթ առաջ արշիպելագի արեւմտյան գոտում գտնվող ֆիլիպինյան Տուբատահա ժայռի վրա ծանծաղուտն է խրվել հյուսիսամերիկյան USS Guardian ռազմական նավը։ Տեղի օվկիանոսաբանների հաղորդմամբ, վնասվել է մոտ 4000 քմ ժայռ։ Պաշտոնական Մանիլան վնասը գնահատել է մոտ 2 մլն դոլար։ Տուբատահա ժայռը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային ժառանգության հիմնական մասն ու այդ կղզի-պետության ամենագեղեցիկ վայրերից մեկն է։