Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Քամիլովը ապրիլի 4-ին հանդիպել է ԱՊՀ գործադիր քարտողաւր, գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւի հետ:
Ուզբեկստանի ԱԳՆ մամուլի ծառայության տվյալներով, զրույցի ընթացքում քննարկվել է ապրիլի 5-ին մեկնարկելիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը: Նիստին մասնակցելու է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Կողմերը քննարկել են նաեւ Ուզբեկստանի եւ ԱՊՀ-ի փոխգործակցության հարցերը, հաղորդում է Anons.az-ը:




























