NEWS.am-ը ներկայացնում է «The Washington Times»-ում հրապարակված Վուդրո Վիլսոնի անվան միջազգային գիտական կենտրոնի եվրոպական էներգետիկ անվտանգության նախաձեռնության խորհրդական, դոկտոր Ալեքսանդրոս Փեթերսենի հադվածը որոշակի կրճատումներով.
Այն ժամանակ, երբ նախագահ Օբաման այցելեց Իսրայել` թուրք-իսրայելական հարցում առաջընթաց արձանագրելու համար, ոչ այնքան հեռու շարունակում է մարմանդ ծխալ աշխարհի ամենադժվար լուծելի հակամարտություններից մեկը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող ղարաբաղյան հակամարտությունը:
Անցած ամսվա վերջին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հայաստանի նախագահին գրել էր, որ «մենք չենք կարող բավարարված լինել ստատուս քվոյով»: Քերին շատ լավ է տեղեկացված հակամարտության մասին, քանի որ սենատոր եղած ժամանակ նա ամերիկահայերի ակտիվ գործընկերներից էր:
Շատ հարցերում ամերիկացիների շահերից է բխում հակամարտության լուծումը, որը կարող է ցանկացած պահի բռնկվել եւ ապակայունացնել առանց այդ էլ անորոշ տարածաշրջանը`Իրանից հյուսիս եւ ՆԱՏՕ-ի անդամ Թույրքիայի սահմաններց ոչ հեռու:
Ռուսաստանը Հայաստանի մերձավոր դաշնակիցն է եւ մեծ ռազմավարական շահ ունի Կովկասում իր ռազմական հզորությունները պաշտպանելու առումով: Ռուսաստանը Հայաստանի տարծքում պահում է 102-րդ ռազմաբազան` 3000-ից ավելի զորքով, հարյուրավոր տանկերով եւ զրահամեքենաներով, ինչպես նաեւ «ՄԻԳ» օդանավերով եւ ՀՀՊ համակարգերով: Մոսկվայի հետը պաշտպանության պայմանագիրը Ռուսաստանին պարտավորեցնում է պաշտպանել Հայաստանը պատերազմի, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության սրման պարագայում: Մոսկվան նման հարաբերություններ չունի Ադրբեջանի հետ:
Հաշվի առնելով այս հսկայական դիսբալանսը, ոչ պրակտիկ է թվում Ռուսաստանի` որպես միջնորդ հանդես գալը: Քանի դեռ Վաշինգտոնը Մոսկվային թույլ է տալիս որոշել հակամարտության կարգավորման բանակցությունների պայմանները, այն կմնա չլուծված, իսկ ԱՄՆ-ը կմնա ներքաշված ոչ պարզ, շատ բարդ խնդրի մեջ, որը կարող է բռնկվել եւ տապալել Ամերիկայի առավել կարեւոր գործերը, ինչպիսիք են Աֆղանստանից զորքերի դուրս բերումը կամ Իրանի հետ առճակատումը:
Հակամարտությանը Քերիի ծանոթ լինելը ԱՄՆ-ին հնարավորություն է ընձեռում ընտրել ղարբաղյան կարգավորման լավագույն ռազմավարությունը, որտեղ Ռուսաստանի շահերը կհաշավարկվեն այնպես, ինչպես կան իրականում` հակաարդյունավետ: Նման դեպքում ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությունը կբերի ավելի մեծ արդյունքի, քան Ռուսաստանի նախագահի ընթացիկ կեղծավոր ջանքերը:




























