Ութ մարդ է զոհվել Բիրմայի բուդդայականների եւ Ինդոնեզիայի փախստականների կենտրոնում ապաստարան փնտրող մահմեդականների բախման հետեւանքով, հաղորդում է   BBC-ի ռուսական ծառայությունը  բոլոր զոհվածները բուդդայական են: Վիրավորվել է 21 մահմեդական:

Բռնությունը սկսվել է, երբ մահմեդականներն իմացել են Կենտրոնական Բիրմայում ազգային հողի վրա վերջերս տեղի ունեցած անկարգությունների մասին:

Այնտեղ բախման էպիկենտրոն էր դարձել Մեյթհիլա քաղաքը, որտեղ մարտի վերջին ավերվել էին հինգ մզկիթներ: Ընդ որում, զոհվել էր առնվազն 30 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների` մահմեդականները կազմում են Բիրմայի 60 միլիոնանոց բնակչության 4%-ը: