Անհայտ անձը Քյոլն քաղաքում ներխուժել է մանկապարտեզ եւ պատանդ վերցրել տնօրենին: Այդ պահին շենքում երեխաներ չեն եղել: Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, նախքան ծնողներն իրենց երեխաներին կբերեին մանկապարտեզ:

Չարագործը զինված է դանակով եւ պահանջում է իրեն ավտոմեքենա եւ կանխիկ գումար տալ, հաղորդում է LifeNews.ru-ն:

Մանկապարտեզի շենքը շրջափակվել է, դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները եւ փորձում են բանակցել տղամարդու հետ: Նրա արարքի դրդապատճառները հայտնի չեն: Չհաստատված տեղեկություններով, չարագործի եւ մանկապարտեզի տնօրենի միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել: