Հնդիկ միլիոնատեր Վիքրամ Չատվալը ձերբակալվել է ԱՄՆ-ի Ֆլորիդայի օդանավակայանում օդանավ կոկային, հերոյին, մարիխուանա եւ այլ թմրանյութեր մտցնելու փորձի ժամանակ:

Օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները  որոշել են խուզակել Չատվալին, երբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերել են ուժեղ ազդեցությամբ հանգստացնող հաբեր: Խուզարկոթյան ժամանակ հնդիկի հագուստի գրպաններոմ հայտնաբերվել են վեց գրամ հերոյին, կես գրամ կոկային, մարիխուանա, կետամին եւ այլ արգելված նյութեր:

People ամսագրի կայքում հաղորդվում է, որ միլիոնատերը գիշերը բանտում է անցկացրել, որից հետո գրավի դիմաց ազատ է արձակվել: Նրան թմրանյութերի օգտագործման եւ մաքսանենգության մեղադրանք են ներկայացրել, հաղորդում է  «Ռոսբալտը»: 

Հավելենք, որ հնդիկ մեծահարուստի որդի 41-ամյա Չատլավն ԱՄՆ-ում ունի մի քանի հյուրանոցներ, նրան է պատկանում  Նյու Յորքում եւ Մայամիում Dream Hotels-ի ցանցը: Չատվալը հայտնի է նաեւ իր «աստղային» սիրավեպերով եւ հռչակավորների հետ իր ընկերությամբ: