Ռուսաստանի 9-րդ արբիտրաժային վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով մերժվել էր Մեժգոսբանկի հայցն ընդդեմ «Նաիրիտ» գործարանի` 25 մլն 183 հազար դոլար բռնագանձելու մասին:
Դատարանը, քննելով բողոքը, հայցը նոր քննարկման համար վարույթ ընդունելու նպատակով ուղարկել է Մոսկվայի արբիտրաժային դատարան: Բանկը դիմել էր արբիտրաժային դատարան` «Ընդդեմ Նաիրիտ» գործարանի, որը նախկին ԽՍՀՄ տարածքում սինթետիկ կաուչուկի արտադրության միակ ձեռնարկությունն էր: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, պատասխանողը որպես երաշխավոր հանդես էր եկել վարկային գործով, երբ վարկ էր տրվել իր սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությանը: Մարտի 20-ին առաջին ատյանի դատարանը հետ էր վերադարձրել` ոչ ընդդատության պատճառաբանությամբ: հայցը, ըստ դատարանի, պետք է քննարկվի պատասխանողի գտնվելու վայրում, այն է` Երեւանում:
«Նաիրիտ» գիտա-արտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն է: 2006թ. ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին 40 մլն դոլարով, իսկ բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում էր Հայաստանի կառավարությանը: 2010թ. ապրիլից գործարանում արտադրությունը կանգնեցվել է:
Միջպետական բանկը միջազգային բանկային հաշվարկային եւ վարկային հաստատություն է` ԱՊՀ անդամ-պետությունների 100-տոկոսանոց կապիտալով:




























