ԱՄՆ Իլինոյս նահանգում  25 աշակերտներ տեղափոխող մեքենան այսօր` ապրիլի   5-ին, վթարի է ենթարկվել, հայտնում է Lifenews.ru-ն:

Ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ` մինչեւ նշանակված վայրը մնացել էր մեկուկես կիլոմետր: Զոհվել է մեկ մարդ, 15 աշակերտ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Աշակերտների մեծ մասը թեթեւ վնասվածքներ է ստացել: Շտապօգնության 17 մեքենա, ինչպես նաեւ մեկ փրկարար ինքնաթիռ գտնվում են դեպքի վայրում:

Նախնական տվյալների համաձայն, ավտոբուսը բախվել է երկու այլ ավտոմեքենաների: Վթարի պատճառները պարզվում են: