Ճապոնիայի Սապորո քաղաքում երկու քույր ավելի քան մեկուկես տարի իրենց եղբոր մումիայի հետ ապրել են նույն տանը: Տղամարդը մեկուսի կյանք էր վարել եւ չէր շփվել հարազատների հետ: Այն մասին, որ նա մահացել է, քույրերն իմացել են միայն այն ժամանակ, երբ պատրաստվել են տեղափոխվել մեկ այլ տուն եւ սկսել են կարգի բերել տունը` տեղափոխվելուց առաջ:
Քույրերը սովորաբար չեն մտել իրենց եղբոր` Մասաո Տադանոյի սենյակ, ով հիմնականում իր ննջասենյակում միայնակ էր անցկացնում ժամանակը: Իսկ վերջին ժամանակներին նա ընդհանրապես դադարել էր նրանց աչքին երեւալ, հայտնում է Japan Times-ը:
Եվ եթե տեղափոխությունը չլիներ` կանայք դեռ երկար չէին իմանա, որ իրենց եղբայրը վաղուց լքել է այս աշխարհը: 49-ամյա քույրը որոշել է աղբը թափել: Սենյակ մտնելով` նա սարսափով նկատել է մումիֆիկացված դիակը: Կինը խոստովանել է, որ վախենալով` նա հավաքել է մնացորդները եւ լցրել պլաստիկ տոպրակի մեջ` այն գցելով աղբամանի մեջ: Սակայն տոպրակները հայտնաբերել են աշխատողները, ովքեր էլ հենց դիմել են ոստիկանություն:
Ներկա պահին կլրանար Տադանոյի 48-ամյակը: Փորձագետները չեն կարողացել որոշել նրա մահվան հստակ տարեթիվը: Նրանք միայն կարող են ասել, որ տղամարդը մահացել է 1,5-3 տարի առաջ: Մահվան պատճառը եւս չի հաստատվել: Դեռ միայն հայտնի է, որ մահացածի մարմնի վրա արտաքին վնասվածքներ չեն եղել:
Երբ կանայք, այնուամենայնիվ, տեղափոխվել են այդ տնից, աղբամանում մնացորդների հայտնաբերման փաստով քրեական գործ է հարուցվել: Գործն անմիջապես դատախազություն է ուղարկվել, սակայն քույրերը չեն ձերբակալվել: Քննիչները նույնպես համոզված են, որ քույրերը դրանում անմասն են, հայտնում է



























