ԱՄՆ-ի ոստիկանները Ֆլորիդայի բնակչի մոտ հայտնաբերել են մանկական պոռնկագրության հարյուր հազարավոր տեսագրություններ եւ պատկերներ, հայտնում է  Lenta.ru-ն` վկայակոչելով CNN-ին:

Ձերբակալված 51-ամյա Ջոն Էդվարդ Շիրենին 30 կետով մեղադրանք է ներկայացվել, որոնցից 15-ը մանկական պոռնկագրության պահպանման, նույնքան էլ՝ դրա  տարածման համար: Ըստ հետաքննության` Ջոն Էդվարդ Շիրենին պատկանող հավաքածուում եղել են 500 հազարից մինչեւ միլիոն նյութեր: Բացի տեսագրություններից եւ պատկերներից, Շիրենի բնակարանում հայտնաբերվել է մանկական հագուստ: Ձերբակալվածը հայտարարել է, որ հայտնաբերված հագուստն ինքն է կրում: Իրավապահներն ընդգծել են, որ դա անհնար է:

Շիրենին պատկանող մանկական պոռնկագրական հավաքածուն աշխարհում հայտնաբերվածներից ամենամեծն է: ԱՄՆ-ում վերջին ռեկորդը 2011թ. էր, երբ 58-ամյա քալիֆորնիացու մոտ հայտնաբերվել էին մանկական պոռնկագրության 500 հազար տեսագրություն եւ պատկերներ: