ՉԺՀ-ի հարավ-արեւմուտքում հանքի փլուզման հետեւանքով ինը հանքափորներ  մնացել են գետնի տակ: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միջադեպը կատարվել է այսօր` Հույչժոու նահանգի Վենյանի «Յունդա» հանքահորում: Հանքում գտնվել է 41 մարդ, որոնցից 32-ը կարողացել են ինքնուրույն դուրս գալ: Ներկայումս  ճշտվում են կատարվածի հանգամանքները: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: