Կիպրոսի իշխանությունները թուլացրել են դրամական  գործարքների նկատմամբ վերահսկողությունը։ Այժմ կարելի է դրամական փոխանցումներ կատարել, բայց միայն երկրի ներսում։ Ընկերությունների համար սահմանափակումը ամսական 10 հազար եվրո է, իսկ ֆիզիկական անձանց համար՝ 2 հազար։ Սակայն հաշիվներից 300 եվրոյից ավելի գումար հանելը ու 25 հազարը գերազանցող բանկային վճարումները եւ փոխանցումները նախկինի պես արգելված են։

Կիպրոսը բանկային վերահսկողությունը հաստատել էր մարտի վերջին։ Իշխանությունները մեկանգամյա հարկ էին կիրառել բանկային ավանդների նկատմամբ՝ ԱՄՀ-ից  եւ Եվրամիությունից ֆինանսական օգնություն ստանալու դիմաց, հայտնում է Vesti.ru-ն։

NEWS.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Կիպրոսի արտգործնախարար Յանիս Կասուլիդիսի խոսքով՝ Կիպրոսում ֆինանսական գործարքների սահմանափակումները կարող են ամբողջությամբ հանվել մեկ ամսից։