Գերմանական ԶԼՄ-ները երկրի իրավասու մարմիններին հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել հարկերից խուսափողների մասին, որոնք ստացել են Հետաքննող –լրագրողների միջազգային կոնսորցիումից (ICIJ)  եւ ապրիլի 4-ին հրապարկել մի շարք պարբերականներում:   Offshore Leaks նախագծին մասնակցել են  46  երկրից խոշոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Süddeutsche Zeitung» թերթը եւ «NDR» հեռուստառադիոընկերությունը հաղորդել է, որ տեղեկատվությունը պետկան մարմիններին չեն տրամադրի:  Süddeutsche Zeitung-ը «կարող է, սակայն դա չպետք է անի եւ չի անի», ասված է պարբերականի կայքում: Ըստ թերթի աշխատակիցների` մամուլը պարտավոր չէ օգնել ոստիկանությանը, դատախազությանը եւ հարկային աուդիտորներին: Դա խանգարում է  լրագրողներրին զբաղվել իրենց ուղղակի պարտականություններով, հաղորդում է  Deutsche Welle-ն:

Ացելի վաղ ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլը հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները հույս ունեն, որ հարկերից խուսափողների վերաբերյալ հսկա բազները բեկում կմտցնեն հարկերից խուսափելու դեմ միջազգային պայքարում:  2,5մլն փաստաթղթերի շարքում էլեկտրոնային նամակագրություններ, օֆշորային հիմնադրամների ստեղծման փաստաթղթեր են: