Նացիոնալ-սոցիալիստների հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող գերմանակա գերատեսչությունը դուրս է եկել «Օսվենցիմի» 50 նախկին հսկիչների հետքի վրա: Առաջիկա շաբաթների ընթացքում նրանց նկատմամբ կարող են նախաքննական ստուգումներ իրականացվել:
Ճամբարի նախկին վերակացուները, որոնք հիմա մոտ 90 տարեկան են, բնակավում են ողջ երկրի տարծքում, գրում է «Westdeutsche Allgemeine Zeitung»-ը: Հետաքննիչներին արդեն հայտնի են նրանց հասցեներն ու անունները: Նրանց բոլորին սպառնում է սպանության մեղսակացության մեղադրանք, հաղորդում է «Ռոսբալտը»:
Դատախազ Կուրտ Շրիմն ասել է, որ վերակացուների դեմ գործը հեռանկարային է համարում, չնայած նրան, որ ոչ բավականաչափ վկաների պատճառով նրանց մեղքն ապացուցելը բարդ կլինի:




























