Ադրբեջանի ժողովրդական շարժումը մտադիր է Ստրասբուրգում բողոքի ակցիա կազմակերպել Ադրբեջանի իշխանությունների դեմ: Ակցիան կապված է երկրում վերջին իրադարձությունների` ժողովրդավարական ուժերի ճնշման եւ ձերբակալությունների հետ, azadliq.info-ին հայտնել են կազմակերպությունից:
Շարժումը պատրաստվում է ապրիլի 22-23-ին իր բողոքը հայտնել Ստրասբուրգում ԵԽԽՎ շենքի դիմաց` հացադուլի, հանրահավաքի եւ ֆորումի միջոցով: Ստրասբուրգում ստեղծվել է կազմկոմիտե` աշխատանքների նախապատրաստման համար: Շարժման ներկայացուցիչ Ֆիկրեթ Հուսեյնլին հայտնել է, որ ապրիլի 22-ի առավոտյան կսկսվի հացադուլի ակցիան, ապրիլի 23-ին տեղի կունենա հանրահավաք, իսկ հետո` ֆորում:
Ֆորումին նախատեսվում է եվրոպացի խորհրդարանականների եւ հասարակական գործիչների մասնակցությունը:




























